Դերասանուհի Սիլվի Բարկովան այս օրերին, ինչպես եւ շատերը, հետեւում է տանը մնալու հորդորներին եւ կորոնավիրուսից պաշտպանվելու կանոններին, սակայն Հնդկաստանում: BRAVO.am-ին Սիլվին պատմել է իր վախերի, ձանձրույթի եւ Հայաստանն անչափ կարոտելու մասին:
Վարակի լայն տարածումն ու տնից դուրս գալու արգելքն, ինչպես խոստովանել է, ընդունել է մեծ տագնապով.«Ընդհանրապես էական չէ, թե ես ինչ զբաղմուքներ եմ գտնում, որպեսզի չձանձրանամ, միեւնույն է՝ ինչ էլ անեմ, տանը երկար մնալուց շատ եմ հոգնում: Փորձում էի ֆիլմերով լրացնել ձանձրույթս, սակայն ապարդյուն: Այս օրերին ինձ լիարժեք չեմ զգում, քանի որ դուրս չեմ գալիս ու չեմ աշխատում»:
Սիլվի Բարկովան
Սիլվիից հետաքրքրվեցինք՝ ինչպիսին է իրավիճակը Մումբայում.«Հնդիկները խուճապի մատնվող ազգ են, եւ կորոնավիրուսը նրանց բավական վախեցրել է»,-ասել է նա եւ նշել, որ իրենք էլ հետեւում են ձեռքերը հաճախակի լվալու եւ դիմակներ կրելու կանոններին:
Դերասանուհին նշել է, որ այնտեղ էլ դադարեցվել են բոլոր նկարահանումները: Իսկ մթերային որոշ խանութներ գործում են առավոտյան ժամը 9-ից մինչեւ 17:00-ն:
Հարցին՝ արդյոք կցանկանա կրկին ապրել Երեւանում, պատասխանել է.«Շատ եմ սիրում Երեւանը եւ մեծագույն սիրով կապրեի: Ապագայի պլաններում չկա, բայց ես կասեմ՝ երբեք մի ասա երբեք»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սիլվի Բարկովայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: