×


«Ցանկությունս Արամեն չէր կարող իրականացնել». Աննա Թովմասյան

Աննա Թովմասյանը մայիսի 10-ին դարձել է 33 տարեկան: Նա այս տարեդարձը ընտանիքի հետ նշել է տանը: Ինչպես պատմել է BRAVO.am-ին, կեսգիշերին առաջին բարեմաղթանքը լսել է ընկերուհուց. ասում է՝ այդ ժամանակ Արամեն քնած էր, եւ միայն առավոտյան է իրեն շնորհավորել:

«Ամուսնուցս երկար ցողունով ծաղիկներ եւ մի մեծ ծաղկաման եմ նվեր ստացել: Նա մտապահել էր, որ բազմաթիվ ծաղիկներս չեմ կարողանում տեղավորել ծաղկամանների մեջ եւ որոշել մեծ ծաղկաման նվիրել»,-պատմել է երգչուհին եւ նշել, որ այլ ցանկություններ չի հայտնել նրան.«Այն, ինչ ուզոմ էի, այս պայմաններում Արամեն չէր կարող իրականացնել: Կցանկանայի որեւէ կղզի գնալ: Կարծոմ եմ՝ գալիք տարում կկարողանանք իրագործել, մեր տղան էլ ավելի մեծ կլինի, եւ ավելի հեշտ կլինի երեխաների հետ հանգստի մեկնելը»:

Աննա Թովմասյանը


Աննային առավել տպավորել է դստեր՝ Աննա-Մարիայի շնորհավորանքը.«Առաջին տարին է, որ նա իր խոսքերով շնորհավորեց ինձ, նաեւ երգեց «Ծնունդդ շնորհավոր» երգը՝ հայերեն ե անգլերեն լեզուներով: Ինձ համար իսկապես մեծ անակնկալ էր»:

Նա ասել է՝ միշտ չէ, որ մեծ ոգեւորությամբ է սպասում տարեդարձին.«Նոր տարվա նման է. մի տարի սպասումը մեծ է լինում, մի տարի՝ ոչ այնքան: Գիտեի, որ կարանտինային այս շրջանում չեմ կարող որեւէ բան կազմակերպել, դրա համար էլ շատ չէի սպասում»:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


Խոսելով տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին՝ Աննան ասել է. «Տարիքի հետ երազանքները փոխվում են: Այժմ սկսել եմ այլ բաներ կարեւորել: Ուզում եմ, որ ընտանիքիս անդամները՝ ամուսինս, երեխաներս, եւ հարազատներս առողջ լինեն, ինչպես նաեւ խաղաղություն լինի աշխարհում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW