Մինչ ամենուր կյանքի շարժն ու ռիթմը կանգ էր առել, շատերը շարունակում էին աշխատել եւ ամեն օր նկարահանվել: Անի Երանյանը հենց այն դերասանուհիներից է, որին տեսախցիկը բաց չի թողել եւ ոչ մի օր: Ինչպես նա է նշում, աշխատել են հեռուստադիտողի համար: Անին նաեւ տարբերվող ֆոտոշարք է իրականացրել, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին եւ պատասխանել մեր հարցերին:
Սիրում է իրեն փորձել նոր ոճերում եւ իրականացնել մեկը մյուսից տարբեր ֆոտոշարքեր.«Վերջին շրջանում տարբերվող եւ շատ ռիսկային ֆոտոշարքեր եմ ներկայացնում: Շատերը կքննադատեն, շատերը կմտածեն՝ հոգեվիճակս վատ է, շատերն ավելորդ բաներ կխոսեն, բայց ես` որպես արվեստի մարդ, որպես դերասանուհի, պատրաստ եմ իրականացնել յուրաքանչյուր հետաքրքիր միտք, հետաքրքիր է նաեւ ինձ փորձելը: Այնպես որ, դեռ կլինեն իրարից շատ տարբեր ֆոտոշարքեր, կերպարանափոխություն եւ այլն: Նոր լուսանկարներիս համար անչափ շնորհակալ եմ Աննային, որի հետ էլի եմ աշխատել. ինձ միշտ հաճելի է աշխատել նման պրոֆեսիոնալ եւ դրական մարդու հետ»:
Անի Երանյանը
«Շիրազի Վարդը» սերիալի նկարահանումների մասին խոսելիս դերասանուհին նշել է, որ փորձել են հնարավորինս պահպանել հիգիենայի կանոնները եւ զգույշ լինել. «Մենք մեկուսանալու ժամանակ այդպես էլ չունեցանք: Նկարահանումներին վախ եւ խուճապ չի եղել ու չկա, քանի որ այն միայն բարդություններ կառաջացներ. լինելու բանը միշտ էլ լինում է: Անկախ ամեն ինչից, մենք աշխատել եւ աշխատում ենք դրական մթնոլորտում եւ դրականորեն տրամադրված` հանուն մեր հեռուստադիտողի»:Ամենից շատ Անին կարոտել է մարդկանցով լի փողոցներն ու ժպիտները.«Այս ընթացքում երեւի թե յուրաքանչյուրն ավելի շատ սկսեց գնահատել հարազատների հետ անցկացրած ամեն օրը: Շատ վատ է, երբ պետք է մեծ խնդրի առաջ կանգնես, նոր հասկանաս շատ բան, բայց երեւի թե դեռ կլինեն մարդիկ, ովքեր այս ամենը հասկանալու համար պետք է հոգով ամրանան»:
Անի Երանյանը
Հարազատների սիրտը գրավելու իր տարբերակն ունի.«Երբ տանն եմ լինում, փորձում եմ մի քիչ քնել, որ հանգստանամ: Չնայած՝ ինձ շատ դժվար է տանը մնալ, բայց սիրում եմ շփվել ընտանիքիս անդամների հետ, սեր ու ուշադրություն նվիրել իմ փոքր կենդանիներին, ինչպես նաեւ ֆիլմեր դիտել»,-պատմել է նա, ապա նշել, որ իրեն չեն թողնում զբաղվել տնային որեւէ գործով.«Գուցե խոհանոցում որեւէ հետաքրքիր բան մոգոնեմ, հիմնականում՝ ծովամթերքով ուտեստներ: Սիրում եմ այնտեղ հորինել ու ստեղծագործել, իսկ իմ պատրաստածից բոլորը գոհ են մնում»:
Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Սուքիասյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: