×


Լիլի Սարգսյանը՝ Դուբայում բերման ենթարկվելու եւ 20-ամյակի անակնկալների մասին

Լիլի Սարգսյանի կարճատեւ այցը Դուբայ վերածվել է երկարատեւ հանգստի: «Միսս Արմենիա 2017» տիտողոսակիրը շուրջ երեք ամիս է՝ այնտեղ է, հասցրել է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նշել 20-ամյակը, դե, իսկ մանրամասները պատմել է BRAVO.am-ին:

«Առաջինն ընկերուհիս է շնորհավորել, որի հետ այժմ այստեղ եմ: Կեսգիշերին նաեւ ընտանիքիս անդամները տեսազանգով միացան մեզ եւ շատ գեղեցիկ անակնկալ մատուցեցին: Փոքրիկ քույրս հատուկ ինձ համար տորթ էր պատրաստել, փչեցին մոմերը եւ բարեմաղթանքներ հղեցին»,- պատմել է Լիլին:

Լիլի Սարգսյանը


Դուբայում ապրող ընկերները երկու օր խնջույք են կազմակերպել նրա պատվին. «Անսպասելի էր: Շատ գեղեցիկ օրեր ունեցա: Օվկիանոսի ափին սիրուն տոնել ենք ու մի լավ ուրախացել: Պետք է խոստովանեմ՝ մինչ օրս ունեցած ամենահիշարժան եւ տպավորիչ տարեդարձն էր: Մինչ այս ծննդյանս օրերը Հայաստանում եմ անցկացրել՝ ընտանիքիս հետ, սա ուրիշ էր, տարբերվող»:

Լիլի Սարգսյանը


Արտակարգ դրության ավարտից հետո կվերադառնա Հայաստան.«Որոշ ժամանակ առաջ ընկերուհուս հետ խնջույքի էի մասնակցել, եւ ոստիկանները ներկաներին, այդ թվում՝ մեզ, բերման էին ենթարկել ու վերցրել մեր անձնագրերը: Հիմա արգելվում է բազմամարդ հավաքույթներ կազմակերպել, փաստորեն մենք օրենքից դուրս էինք գործել: Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության շնորհիվ այդ հարցն արդեն լուծվել է: Ռամադանի ավարտին կվերադարձնեն մեր անձնագրերը, երկրի սահմանները բացվելուց հետո առաջին իսկ թռիչքով կվերադառնամ»,- եզրափակել է Լիլին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Սարգսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին