Ծնվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի եւ Պարույր Աբրահամյանի առաջնեկը: Տաթեւիկն ամուսնուն դուստր է պարգեւել: Փոքրիկի լուսանկարները նա հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում:
«Կյանքում երբեւէ ավելի օրհնված չենք եղել»,- գրել է Տաթեւիկը՝ օգտագործելով նաեւ «կորոնաբեյբի» հեշթեգը:
Նշենք, որ հղիության վերջին եռամսյակը Տաթեւիկն անցկացրել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ էլ ծնվել է դուստրը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ իր երեխան երկքաղաքցի է լինելու՝ ունենալով Դանիայի եւ Հայաստանի քաղաքացիություն:
BRAVO.am
Լուսանկարները՝ Տաթեւիկ Ռեւազյանի ֆեյսբուքյան էջից


×
8,763





