×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը մայիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մայիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սարգիս Գրիգորյան ՝ 150 հիշատակում

• Մկրտիչ Արզումանյան՝ 45 հիշատակում

• Արամե ՝ 37 հիշատակում



Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Մայիսի վարկանիշային ցուցակում բացարձակ առաջատար է Սարգիս Գրիգորյանը: Թեեւ Սարգիսը մշտապես ակտիվ է սոցցանցերում, բայց առաջատար լինելը պայմանավորված է այլ հանգամաքով. հրապարակումների զգալի մասը վերաբերում են կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած ակցիային, որին մասնակցում էր նաեւ դերասան-հաղորդավարը: Նրանք խնդրում էին ռեստորաններին եւս թույլ տալ աշխատել որոշակի սահմանափակումներով: Ակցիայի ընթացքում Սարգիսը բերման ենթարկվեց՝ ֆիզիկական հեռավորության պահանջը չպահելու համար եւ տուգանվեց 50 000 դրամով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի


Մայիսի 28-ին արդեն Սարգիս Գրիգորյանն ընտանեկան հերթական գեղեցիկ լուսանկարն էր հրապարակել՝ շնորհավորելով Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ.«Հզոր պետություն ենք ուզում, ուրեմն առաջին հերթին պարտավոր ենք մեծարել ընտանեկան արժեքները...»:

Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ակտիվ լինել սոցցանցերում եւ զվարճացնել իր երկրպագուներին, ինչը չի վրիպում լրատվամիջոցների ուշադրութունից: Նա մի շարք լուսանկարներ է հրապարակել, որոնք ուղեկցվում են տարբեր մեկնաբանություններով՝ «Բեմը երազանք դարձավ», «Արզուման Инь ու Արզուման Янь» եւ այլն:


Մայիսի 9-ին, ինչպես սոցցանցերի շատ օգտատերեր, դերասանն էլ արխիվային լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Հայրենական Մեծ պատերազմի մասնակից իր պապի հետ է։

Դերասանը պարբերաբար նաեւ հորդորում է պահպանել անվտանգության կանոնները՝ վարակի տարածումը կանխելու համար.«Սիրելի հայրենակիցներ, սահմանափակեք ավելորդ շփումները...»։

Արամեն մասնակցել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպված «Միասին մենք կարող ենք» համերգին, որի հասույթը կուղղվի COVID-19-ի դեմ պայքարին: Նա Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, նաեւ շնորհավորել է կնոջ տարեդարձը՝ գրելով.«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»։



Երգիչը մայիսմեկյան տոնին երգել է «Երազ» բնակելի թաղամասի բակում: Այս ընթացքում նկարահանվել է Սոֆի Մխեյանի «Մենակ չես» տեսահոլովակում, նաեւ իր նոր տեսահոլովակն է ներկայացրել՝ «Ալագյազ» երգի հիման վրա:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների սոցցանցային էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին