Տեւական հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Արամ MP3-ի հայրը՝ Ավետիք Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք երաժշտի ֆեյսբուքյան գրառումից:
«4 եւ կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչեւ վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես...
Այսօր տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:
Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սեւ օր:
Այսօր ես կորցրի իմ ՀՈՐԸ»,-գրել է նա:
Ավետիք Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա Շահումյանի գերեզմանատան մոտ գտնվող «ԼյուԱր» սգո N1 սրահում՝ հունիսի 23-ին, ժամը 18:00-ին:
BRAVO.am-ը ցավակցում է Սարգսյանների ընտանիքին:
Լուսանկարները՝ Արամ MP3-ի արխիվից


×
13,119






