×


«Երեքով». Արփիի եւ Միհրանի նոր լուսանկարները

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը, ինչպես արդեն պատմել ենք, սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Ամուսիններն այս օրերին շարունակում են սոցցանցային իրենց էջերում Արփիի գեղեցիկ կարգավիճակը ներկայացնող նոր լուսանկարներ հրապարակել, իսկ երկրպագուների բուռն արձագանքը չի ուշանում:):

Նոր ֆոտոշարքը տարածելիս Միհրանն օգտագործել է «Երեքով» խորագիրը, իսկ Արփին ընտրել է «Միասին» արտահայտությունը:

Միհրան Ծառուկյանը եւ Արփի Գաբրիելյանը


Հիշեցնենք, հունիսի 20-ին նրանք համերգային հատուկ երեկոյի ընթացքում հայտնեցին, որ որդի են ունենալու, երգիչն էլ ապագա փոքրիկին նվիրված օրորոցային կատարեց, որը հեղինակել են Ավետ Բարսեղյանն ու Մարտին Միրզոյանը:
BRAVO.am
Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW