×


«Կարոտած խոսեցինք, որոշեցինք հանդիպել, իսկ հիմա լացս գալիս ա...». Վաչե Թովմասյանի գրառումը Գեւոյի մասին

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանին մեծ ցավ է պատճառել Գեւորգ Դոդոզյանի մահը: Վերջին տարիներին նրանք միասին նկարահանվում էին «Ոսկե դպրոց» կատակերգական սերիալում, որի պրոդյուսերը Վաչեն էր:

«Վա՜խ, Գեւո ջան: Սիրտս կտոր-կտոր եղավ: Ախր, մի շաբաթ առաջ էր, հեռախոսիս վրա գրվեց «Գեւո Լեգենդ», երկար, կարոտած խոսեցինք, պլանավորեցինք, որ պիտի հանդիպենք, էս վիրուսն անցնի: Իմ հանդիպած ամենամաքուր հոգիներից մեկը՝ պոզիտիվ, համեստ, սուպերպրոֆեսիոնալ, իսկական ԼԵԳԵՆԴ: Ես դեռ այն ժամանակ էի շատ հպարտ, որ մենք ընկերներ դարձանք, երջանիկ էի, որ վստահել, համաձայնել էր աշխատել ինձ հետ, հիմա էլ.... լացս գալիս ա «ճշտով»: Աստված հոգիդ լուսավորի, Գեւս»,-սոցցանցային իր էջում գրել է Վաչե Թովմասյանը:

Ռաֆայել Երանոսյանը, Գեւորգ Դոդոզյանը եւ Վաչե Թովմասյանը


BRAVO.am
Լուսանկարները՝ Վաչե Թովմասյանի ֆեյսբուքյան էջից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport