×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հունիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Արամե ՝ 53 հիշատակում

• Մկրտիչ Արզումանյան՝ 50 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 48 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Այս անգամ վարկանիշային ցուցակում առաջատար է Արամեն: Ինչպես սպասվում էր, երգիչը նախորդ ամսվա սկզբին իր երկրպագուների դատին հանձնեց «Ալագյազ» ժողովրդական երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:



Արամեն եւ կինը՝ Աննա Թովմասյանը, եւս ետ չեն մնում սոցցանցերում ակտիվություն ցուցաբերող հայտնիներից: Նրանք պարբերաբար լուսանակարներ են հրապարակում իրենց ինստագրամյան էջերում՝ ուղեկցելով դրանք տարբեր մեկնաբանություններով. «Քո դեմքը, երբ ասում են, որ արտակարգ իրավիճակը երկարացվում է», «Իմ ընտանիք», «Լավ օրերը ետ կգան»…

View this post on Instagram

A post shared by Arame (@arame_singer) on

Հրապարակումների զգալի մասը կապված էր երգչի ֆեյսբուքյան գրառման հետ: Նրան վրդովեցրել էր ոստիկանների կողմից հայ ըմբիշ Ռոման Ամոյանին բռնի ուժով բերման ենթարկելու փաստը, եւ գրառումը բավական արագ տարածում գտավ համացանցում: «Ես խիստ դատապարտում եմ նման գործողություններն աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ով Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերեւ, ծնկի բերել հակառակորդներին՝ այդ թվում նաեւ թշնամի հակառակորդներին: Սա նշանակում է, որ Հայաստանում այլեւս չկա հեղինակություն, հեղինակավոր մարդիկ. նրանք հավասարվեցին զրոյի: Հավելեմ՝ սա իմ անձնական կարծիքն է, խնդրում եմ չքաղաքականացնել»,- գրել էր Արամեն:

Մկրտիչ Արզումանյանը, ինչպես միշտ, յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային իրադարձություններին՝ փորձելով լավ տրամադրություն պարգեւել իր հետեւորդներին: Այս շրջանում նրա հրապարակումների զգալի մասը կապված են COVID-19-ի հետ.«Ինչպես կազմակերպել հարսանիք պանդեմիայի ժամանակ», «Տղերք ջան, դիմակս լվացած ա, չորանում ա», «Ժողովուրդ ջան, իմա՞լ եք: Դիմանը՞մ եք», «Բա մի հատ հավեսով չգրկախառնվեի՞նք …»:

View this post on Instagram

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan) on


Նա իր միկրոբլոգում հրապարակել էր զվարճալի լուսանկար՝ «Ախտահանե՞լ, թե՞ ախտահանվել, այս է խնդիրը…» մեկնաբանությամբ, որից հետո հարց էր ուղղել հետեւորդներին, թե արդյոք կցանկանան ապագայում ներկա գտնվել ներակայցումների, որտեղ դերասանները հանդես կգան բժշկական դիմակներով:

«Կարգին հաղորդում» հումորային նախագծի դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի ծննդյան օրը Մկրտիչ Արզումանյանը հրապարակել էր սիրելի գործընկերոջ լուսանկարը՝ «Այսօր մեր Հասմիկը կդառնար 40 տարեկան։ Կարոտում եմ քեզ…» գրառմամբ:

View this post on Instagram

A post shared by Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan) on


Նա անտարբեր չի նաեւ հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների նկատմամբ եւ անդրադարձել է այս օրերին ամենաքննարկվող հարցերից մեկին՝ հրապարակելով լուսանկար «Ոչ բնիկ երեւանցի...» մակագրմամբ:

Նազենի Հովհաննիսյանը բավական շռայլ է ինստագրամյան իր էջում լուսանկար հրապարակելու հարցում: «Թեթեւ ուսապարկ, մի շիշ ջուր, եւ բացահայտում ես Հայաստանը` մինչեւ այդ տեսած ու եղած վայրերի հակառակ կողմից», «Ծով լիներ, մարդ մի քիչ սոցիալական դիստանցիա պահեր: Էս տարվա ծովը միայն նկարներով ենք զգալու (... տանը աղաջրի ցողումներ կազմակերպենք ու կանգնենք արեւի տակ», «Կորստի գիտակցումը գալիս է տարիներ անց։ Աշխարհում ոչ մի սեր չի լրացնի էդ անդունդը», «Աշխարհի ամենասիրուն բանն ընտանիքն է», «Տեսնես մի օր աշխարհը կխաղաղվի՞, թե էդպես էլ «ուժեղները» մարդուն ստրկացրած կշարունակեն ի շահ ապրել միայն»՝ ահա մի փոքր կտոր նրա հրապարակած լուսանկարների մեկնաբանություններից:

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan) on


Նազենի Հովհաննիսյանը միշտ խնամքով թաքցնում էր իր անձնական կյանքը եւ փորձում այն հանրային չդարձնել: Սակայն «Ինստամերկ» նախագծի եթերներից մեկի ժամանակ, երբ հետեւորդներից մեկը հարցրել է՝ արդյոք կընդունի գյուղացու ամուսնության առաջարկը, Նազենին պատասխանել է.«Ես ունեմ ընկեր եւ չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»: Բնականաբար, լրատվական կայքերը չէին կարող անտարբեր լինել նման հայտարարության նկատմամբ:

Դերասանուհին հայտնել է նաեւ, որ երեք անգամ հետաձգելուց հետո վերջապես իրականացվել են նկարահանումները, եւ «Հավատքի ուժը» իրապատումի 2-րդ հատվածն արդեն հասանելի է յութուբյան ալիքում:

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport