Դերասան Նիկոլայ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւորդների հետ կիսվել է ցավալի լուրով. կյանքից հեռացել է նրա հայրը:
«Դատարկություն։ Կորստի ցավ, մրմուռ՝ բառի ամենախոր իմաստով։ Այլեւս չտեսնելու կարոտ ու անզորություն այդ մտքից։ Թեւաթափ եղա, պա՛պ։ Մեջքս կոտրվեց, տանիքս փլվեց, քամին տունս լցվեց։ Թվում է՝ ձայն տամ, կգաս, թվում է՝ հեռու չես, ուր է ներս կմտնես։ Իմ աչքի լույս, իմ թիկունք, իմ ազգանուն, իմ արյուն ու երակ, իմ ջիգյար ՀԵՐ։ Առանց քեզ էս ի՜նչ սառն ա...»,-գրել է դերասանը:
Ցավակցում ենք Եղիազարյանների ընտանիքին:
BRAVO.am
Լուսանկարը՝ Նիկոլայ Եղիազարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: