×


«Ասել էր՝ 3 ամիս պետք է սպասեմ». Նարեկ Հայկազյանն ավտոմեքենա է նվիրել Ծովինար Մարտիրոսյանին

Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանն առանց որեւէ առիթի որոշել է անակնկալ մատուցել կնոջը: Երեկ նա ավտոմեքենա է նվիրել նույն թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանին: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ նախապես չի իմացել ամուսնու մտադրության մասին, նույնիսկ չի էլ կասկածել:

«Արդեն սկսել էի մտածել ավտոմեքենա ձեռք բերելու, վարելու մասին, բայց անընդհատ չէր ստացվում իրագործել: Օրերս Նարեկն ասաց, որ 3 ամիս պետք է սպասեմ, որովհետեւ հարցեր կան, դեռ չենք կարողանա գնել: Համաձայնեցի, իսկ այսօր անակնկալ արեց: Շատ ուրախացա»,-պատմել է Ծովինարը:

Ծովինար Մարտիրոսյանի նոր ավտոմեքենան


Դերասանուհին նշել է, որ օրինապահ վարորդ կլինի.«Սովորոել եմ, հանձնել քննությունը եւ ստացել վարորդական իրավունքս»: Ավտոմեքենան շատ է հավանել, ասում է՝ ամենակարեւորը՝ կայանելը հեշտ կլինի:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ծովինար Մարտիրոսյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW