×


«Ամուսինս այնպես արեց, որ իր բացակայությունը չզգամ». Նարե Գրիգորյանի 28-ամյակի անակնկալները

Նարե Գրիգորյանը երեկ դարձել է 28 տարեկան: Տոնական օրվա մանրամասներով երգչուհին կիսվել է BRAVO.am-ին հետ՝ պատմելով նաեւ, թե ինչ իր եւ որդու կողքին չի եղել ամուսինը:

«Անկեղծ ասած՝ այնքան էլ չեմ սիրում ծննդյանս օրը եւ սովորաբար ավելի տխուր եմ լինում: Թեեւ ինձ շրջապատող մարդիկ միշտ անում են ամեն հնարավորը եւ հաճախ անհնարինը, որպեսզի օրս շատ լավ անցնի, ներսումս մի բան չի թողնում լիարժեք ուրախանալ: Չգիտեմ՝ ինչու է այդպես»,-անկեղծացել է նա:

Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ խնջույք չի կազմակերպել. «Ամուսինս, ծնողներս, հարազատներս չթողեցին, որ օրս առանց անակնկալների անցնի: Աշխարհի շատ անկյուններից ստացա անթիվ զանգեր, նամակներ, որոնց մինչեւ հիմա պատասխանում եմ: Նույնիսկ շատ նվերներ ստացա, որոնց չէի սպասում»:

Նարե Գրիգորյանի ընտանիքը


Առաջին անգամ է, որ մայրիկի կարգավիճակում է նշել տարեդարձը.«Օրս շատ հագեցած է անցնում բալիկիս հետ, երեկոյան չեմ կարողանում առաջվա պես երկար արթուն մնալ եւ ուզում եմ հնարավորինս շուտ քնել եւ հանգստանալ: Ժամը 23:00-ին արդեն ցանկանում էի քնել եւ չսպասել կեսգիշերին: Ամուսինս այս օրերին գործի բերումով Միացյալ Նահանգներում է, բայց նրա բացակայությունը մի րոպե անգամ չզգացի: Ուղիղ կեսգիշերին դուռը թակեց առաքիչը՝ բերելով տորթ, ծաղիկներ, խմիչքներ եւ այլ նվերներ, որոնք ամուսինս էր պատվիրել: Այդ ամենը տեղավորեցի եւ շատ արագ պառկեցի քնելու, իսկ առավոտյան հեռախոսս ուղղակի պայթում էր զանգերից ու նամակներից»:

Բազում նվերներից Նարեն առանձնացրել է իր համար ամենակարեւորը.«Շատ-շատ նվերներ ստացա՝ օծանելիք, գումար, բայց երեւի ամենաթանկ նվերը, որ կարող էի երբեւէ ստացած լինել իմ կյանքում, իհարկե, Աստծո պարգեւն է՝ իմ բալիկը, որի համար ես այժմ ապրում եմ. նա իմ կյանքի իմաստն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարե Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին