×


«Իսկական սեր է». ընկերոջ նվերը Նորա Գրիգորյանի 27-ամյակին

Նորա Գրիգորյանն այսօր դարձել է 27 տարեկան: BRAVO.am-ն արդեն հասցրել է զրուցել հոբելյարի հետ. նա պատմել է մտերիմների մատուցած անակնկալների մասին, եւ ոչ միայն:

«Ուղիղ կեսգիշերին իմ կյանքի ամենաթանկ մարդկանցից մեկը՝ մայրս շնորհավորեց, հետո՝ ընկերուհիս։ Սիրելիս՝ Հայկը, եղբորս եւ ընկերներիս հետ տորթով ինձ հյուր եկավ։ Օրս հիանալի է սկսվել, հասցրել եմ մի շարք բարեմաղթանքներ լսել եւ ծաղիկներ ստանալ։ Հայկն էլ թանկարժեք նվեր էր պատրաստել»,- ասել է ռեժիսորը։

Նորա Գրիգորյանը՝ սիրելիի հետ


Տոնական օրը տանն է անցկացնելու.«Եղբայրս ու ընկերս աշխատանքի են, որոշել ենք շաբաթ օրը քաղաքից դուրս գնալ ու նշել։ Այսօր էլ հյուրեր կունենամ. շատերն են ցանկություն հայտնել գալ եւ շնորհավորել։ Հաճելի է, երբ ընկերներդ առանց հատուկ հրավերի են գալիս. գիտեն, որ սպասում եմ։ Մենք սիրում ենք հյուրեր ընդունել, հաճախ ենք մեր ընկերների հետ առանց հատուկ առիթի հավաքվում, զրուցում, ծիծաղում ու հաճելի ժամանակ անցկացնում»։

Որպես տպավորիչ տարեդարձ առանձնացրել է այսօրվանը. «Չնայած երեւացող եւ աներեւույթ բոլոր դժվարություններին, ներսումս իսկական սեր եւ խաղաղություն է։ Երջանիկ եմ, իմ ու Հայկի հարաբերություններում ամեն ինչ լավ է, չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, ամեն ինչ իր ժամանակին կլինի»,-ասել է Նորան։

Նորա Գրիգորյանը՝ սիրելիի հետ


Խոսել ենք նաեւ համավարակի պատճառով չեղարկված ծրագրերից. «Արտակարգ դրությունը մեզ համար շատ հետաքրքիր է անցնում։ Հաճախ քաղաքից դուրս ենք գնում, գիրք եմ կարդում, վերջապես Հայկի հետ կարողացանք «Թղթե տուն» սերիալը դիտել։ Երեխաներիս հետ եմ շատ ժամանակ անցկացնում։ Նոր ներկայացումներ կային, որոնք հետաձգվել են, վստահ եմ՝ այս հանգստից հետո նոր եռանդով ու հետաքրքրությամբ կվերադառնամ աշխատանքիս»,- եզրափակել է ռեժիսորը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo/am/
Լուսանկարները՝ Նորա Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին