Մարջան Ավետիսյանը վայելում է ընտանեկան ներդաշնակ կյանքը: Դերասանուհին ամերիկաբնակ ընտրյալի եւ ամուսնության թեման հաճախ չէ, որ շոշափում է հարցազրույցներում, սակայն չի խուսափում սոցցանցային էջերում նրա հետ ջերմ լուսանկարներ հրապարակել:
Այս անգամ Մարջանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է սիրելիի ծննդյան տարեդարձը: «Իմ աչքի լույս, ծնունդդ շնորհավոր»՝ դերասանուհին այս մակագրությամբ է հրապարակել նոր լուսանկարները:
Մարջան Ավետիսյանն՝ ամուսնու հետ
Մեկնաբանություններում շնորհավորանք է գրել զույգի մտերիմներից երգչուհի Սոֆի Մխեյանը.«Ալեն ջան, ինչ լավ է, որ դու հայտնվեցիր ու կաս մեր սիրելի Մարջանի կյանքում: Սիրում եմ ձեզ անսահման: Առողջ եղեք, սիրով ու միասին: Լավ ընկերներով ու հարազատ մարդկանցով(մեզնով էլի:)) շրջապատված»:
BRAVO.am
Լուսանկարը՝ Մարջան Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից


×
10,521





