×


«Ես սիրում եմ սիրել». Անի Լուպեի նոր ֆոտոշարքն ու խոստովանությունը

Կամերային թատրոնի դերասանուհի Անի Լուպեի գեղեցիկ նոր ֆոտոշարքն իրականացվել է արեւածաղիկների դաշտում: Լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով ինչպես նկարահանման ընթացքի, այնպես էլ այս շրջանում իր առօրյայի մասին:

«Ֆոտոշարքը շուրջ մեկ շաբաթ առաջ ենք իրականացրել: Մեծ ցանկություն ունեի երիցուկների դաշտում լուսանկարվել, բայց չհասցրի: Լուսանկարիչն առաջարկեց արեւածաղիկների դաշտը, ես էլ սիրով համաձայնեցի»,-պատմել է դերասանուհին:

Անի Լուպեն


Նրանից հետաքրքրվել ենք՝ արդյոք կան լուսանկարներ, որոնք անկեղծ եւ ռիսկային է համարում.«Ոչ ռիսկային է, ոչ էլ բաց, ինձ համար ուղղակի գեղեցիկ է: Շատ դրական կարծիքներ եմ լսել»:

Դերասանուհու սոցցանցային էջերում հրապարակված լուսանկարներից մի քանիսն ուղեկցվում են սիրային տողերով.«Սիրում եմ բանաստեղծություններ, նամակներ եւ մեջբերումներ, դրանք օգտագործում եմ՝ լուսանկարների տրամադրությունը հաշվի առնելով: Ես սիրում եմ սիրել»,-ասել է նա:

Անի Լուպեն


Անին խոստովանել է, որ պանդեմիայի սկզբնական շրջանը բավակն դժվար է եղել իր համար, բայց հետո սովորել է նոր իրավիճակին.«Քանի դեռ այս համաճարակային շրջանն է, նկարահանումների հետ կապված ոչ մի նորություն չկա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին