×


Հասմիկ Վերդյանը՝ նոր կերպարի եւ անձնականի մասին

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը, ի տարբերություն համավարակի սկզբնական փուլի, այժմ բավականին ակտիվ գործունեություն է ծավալում: Դերասանուհին նոր առաջարկների, ներկա զբաղվածության եւ կարանտինի սկզբնական շրջանում ունեցած լարվածության մասին պատմել է BRAVO.am-ին:

«Այո, սկզբնական շրջանում լարված էի, մոտ մեկ ամիս տանից ընդհանրապես դուրս չեմ եկել, հետո հոգնեցի այդ վիճակից եւ որոշեցի ապրել առանց վախի: Ինչքան չվախեցա, այնքան օրերս լցվեցին դրական լիցքերով: Դրան հաջորդեց ծննդյան տոնը, որը հրաշալի անցավ, ու սկսեցի անհամբեր սպասել, թե երբ եմ կրկին աշխատելու, երբ են բացվելու թատրոնները»,- պատմել է դերասանուհին:

Հասմիկ Վերդյանը


Այժմ դերասանուհին աշխատանքային ընթացքի մեջ է, թատրոնի փորձերից բացի օրերս նկարահանվել է Սարգիս Մաչկալյանի նոր տեսահոլովակում. «Այս ընթացքում այլ առաջարկներ եւս ունեցել եմ: Շատ ուրախ եմ, որ թատրոնում փորձերը սկսվել են, եւ մենք կարողանում ենք աշխատել՝ պահպանելով պարետատան կանոնները: Հակոբ Ղազանչյանը բեմադրում է «Չինացին էլ կարող է հայ դառնալ» ներկայացումը, որում կայացած, իրավաբան, գործունյա աղջկա եմ մարմնավորում»,- նշել է Հասմիկն ու ավելացրել, որ ներկայացման մեջ իր խաղընկերներն են Վարուժան Մանուկյանը, Նարինե Ալեքսանյանը, Անի Քոչարյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը եւ երկու տաղանդավոր ուսանողուհիներ:

Հասմիկ Վերդյանը


Խոսել ենք նաեւ անձնականի մասին. «Անձնականումս ամեն բան նորմալ է, հուսամ՝ հետագայում ինձ եւս հետաքրքիր անակնկալներ են սպասում: Բոլորին մաղթում եմ որքան հնարավոր է լցվել դրական էմոցիաներով»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին