×


«Ժամանակը խիղճ չունի». Արմենի եւ Նարեի որդու ջունգլիական 1-ամյակը

Արմեն Սարգսյանի եւ Նարե Համբարձումյանի որդին՝ Մարկը, մեկ տարեկան է: Փոքրիկի տարեդարձին ընդառաջ նրանք թեմատիկ լուսանկարահանման են մասնակցել, իսկ տոնական օրը բացօթյա հավաքույթ կազմակերպել:

«Ժամանակն իրոք խիղճ չունի. մեկ տարին մեկ ակնթարթի պես անցավ։ Երբ տղայիս նորածին ժամանակվա լուսանկարներն եմ նայում, հասկանում եմ՝ ինչքան բան է փոխվել այս ընթացքում։ Զգացողություններն աննկարագրելի են, մեր կյանքը լուսավորվել է, հազարապատկվել է սերն ու լավատեսությունը։ Չեմ հիշում մեկ օր, որ ժպիտը դեմքիս չարթնանամ ու ողջ օրվա ընթացքում չժպտամ։ Մի խոսքով՝ Մարկի  լույս աշխարհ գալը մեծ տոն էր, որը շարունակվում է մինչ այսօր»,-պատմել է Նարեն։

Նարե Համբարձումյանը եւ Արմեն Սարգսյանը՝ որդու հետ


Խոսելով տղայի մասին՝ նա ասել է․«Իմ ու հայրիկի բնավորության գծերից ունի: Պետք է նշեմ, որ ես ու Արմենը շատ ընդհանրություններ եւ գեղեցիկ տարբերություններ ունենք։ Տարբերություններն, ըստ իս, պետք է գեղեցիկ լինեն, որ ընտանիքն ավելի ներդաշնակ լինի։ Բարի ու հասկացող մարդուկ է, այնպիսի հայացքներ ունի, որ մեկ-մեկ մտածում ենք՝ մեծ է ծնվել, հետո փոքրացել, շատ հասուն երեխա է, եթե ասում ենք՝ չի կարելի, հաջորդ անգամ շատ զգուշավոր է լինում, որ չկրկնի։ Տնից դուրս շատ լուրջ է, բայց եթե դիմացինին սիրում է, շատ ժպիտներ է պարգեւում։ Բնավորության շատ հետաքրքիր գծեր ունի, որոնք զարմացնում են եւ ուրախացնում»։

Փոքրիկ Մարկը


Մարկի մեկամյակը տոնել են Աղվերանում.«Ամենամտերիմ բարեկամների եւ ընկերների միջավայրում նշեցինք: Քանի որ բնության գրկում էինք, որոշել էի խնջույքի համար ջունգլիների թեման ընտրել՝ կենդանիներ, ծառեր։ Շուրջ 30 հյուրերի համար մեր լուսանկարներով տարոսիկներ էինք պատրաստել, որ որպես հուշ իրենց հետ տանեն»,- եզրափակել է հաղորդավարուհին։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարե Համբարձումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին