×


«Գարդենիա». չորս կին՝ բաց երկնքի տակ

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր երեկոյան  հանդիսատեսի դատին կհանձնվի «Գարդենիա» ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է: Ինչպես առաջնախաղը, այնպես էլ բոլոր ներկայացումներն անցկացվելու են բացօթյա:

Չորս կին, որ հայտնվել են նույն ընթացքի մեջ, չորսն էլ գեղեցիկ, չորսն էլ անանուն, ընդամենը համարակալված, չորսն էլ մտովի, ենթագիտակցաբար, նույնիսկ՝ անգիտակցաբար, փնտրում են իրենց սեփական ընտանիքի պատկերը՝ այդ փնտրտուքի ճանապարհին բացահայտելով իրենց ներսում քնած զգայական աշխարհը, որի ցուցադրումը ստեղծագործության հեղինակը կարողացել է հմտորեն պրոյեկտել կենցաղային խնդիրների ու ցանկությունների վրա։


Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իռա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Հայարփի Զուռնաչյանը եւ Աննա Մանուչարյանը: Նկարչական ձեւավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձեւավորումը` Գոռ Մարգարյանի:

Լեհ երիտասարդ դրամատուրգ Էլջիբեթա Հովանեցի համանուն պիեսի (թարգմանությունը՝ Իրինա Ադելգեյմի) հիման վրա բեմադրված ներկայացումը  նախատեսված է 16-ից բարձր հանդիսականների համար:


Ներկայացումը նվիրված է Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: Այսօր նա կդառնար 84 տարեկան:

BRAVO.am
Լուսանկարները՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport