×


Մահացել է դուդուկահար Գեորգի Մինասյանը

87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, դուդուկահար Գեորգի Մինասյանը (Մինասով):

Երաժիշտն ընդլայնել է դուդուկի կատարողական հնարավորությունները՝ ստեղծելով դուդուկի երեք նոր մոդիֆիկացիաներ՝ բաս-դուդուկ, տենոր-դուդուկ եւ բարիտոն-դուդուկ: 2001 թվականին գյուտերն արտոնագրվել են։

Գեորգի Մինասովը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հունաստանում, Բելգիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, ԱՄԷ-ում եւ այլուր։

Գեորգի Մինասյանը


1998 թվականին հիմնել եւ ղեկավարել է «Դուդուկներ» համույթը, որը նախ հանդես է եկել որպես քառյակ, ապա՝ հնգյակ։ Համույթի դիրիժորն է նրա դուստրը՝ Տատյանա Մինասյանը:

1983 թվականից դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: Հեղինակել է դուդուկի երկու ձեռնարկ եւ մեկ դասագիրք։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին