×


Արմենի եւ Միլենայի որդու 1-ամյակի նվերն ու լուսանկարները

Երաժիշտ Արմեն Շավերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի որդին՝ Դանիելը, երեկ դարձել է 1 տարեկան: Տարեդարձի օրը ծնողները կազմակերպել են նաեւ փոքրիկի ատամհատիկի արարողությունը:

«Մեր տղայի ծնունդը նշել ենք ամենամտերիմներով, քանի որ պարետը թույլ չտվեց ավելի մեծ խնջույք կազմակերպել»,- BRAVO.am-ին հետ զրույցում ասել է Միլենան:

Դանիելի 1-ամյակին


Քանի որ Միկի Մաուսը Դանիելի սիրելի մուլտհերոսն է, որին տեսնելիս շատ է ուրախանում, ծնողներն այնպես են արել, որ փոքրիկը տարեդարձին հայտնվի իր սիրելի հեքիաթում.«Նախ՝ լողավազանային փարթի արեցինք, հետո տոնական հագնվեցինք եւ նշեցինք առիթը: Մեր տղան ավտոմեքենա շատ է սիրում, եւ նրան Արմենի մեքենայի փոքր տարբերակն ենք նվիրել»:

Դանիելի 1-ամյակին


Ատամհատիկի արարողության ժամանակ 1-ամյա տղան ընտրել է «իրավաբան» գրությամբ թղթիկը.«Տորթի մոմերը փչելիս մի երազանք եմ մտապահել, որ Դանիելն առողջ լինի, մնացածը երկրորդական բաներ են»,-եզրափակել է պարուհին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW