×


14 տարի, 20 եթերաշրջան. Քարդաշյանների հեռուստաշոուն փակվում է

«Keeping Up with the Kardashians» իրապատում շոուի 20-րդ եթերաշրջանը վերջինը կլինի եւ կցուցադրվի 2021 թվականի սկզբին: Այս մասին սոցցանցային իր էջերում հայտնել է Քիմ Քարդաշյանը:  

Նա շնորհակալություն է հայտնել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կյանքը ներկայացնող հեռուստածրագրի երկրպագուներին, որոնք հետեւել են շոուի զարգացումներին այս տարիների ընթացքում, իսկ թե ինչու են նկարահանումները դադարեցնելու որոշում կայացրել, նախընտրել է չասել:


«Ծանր սրտով մենք հրաժեշտ ենք տալիս «Keeping Up with the Kardashians»-ին:
 14 տարի, 20 եթերաշրջան, հարյուրավոր դրվագներ, եւ ահա մենք ընտանիքով որոշել ենք եզրափակել մեզ համար շատ յուրահատուկ այս հեռուստատեսային ճամփորդությունը: Անչափ շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետեւել են այս տարիների ընթացքում՝ լավ ու վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների կառուցման, երեխաներ ունենալու պահերին: Մենք հավերժ փայփայելու ենք այն հիանալի հիշողություններն ու անթիվ մարդկանց, որոնց հանդիպել ենք այս ճանապարհին»,- գրել է Քիմը:

Նշենք, որ հեռուստաշոուի նախավերջին՝ 19-րդ եթերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 17-ին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին