×


Լուսանկարը՝ mkoyanphotoworks

«Ես երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում, բայց...». Արուս Տիգրանյանի խոստովանությունը

Սեպտեմբերի 19-ին, ինչպես արդեն պատմել ենք, լրագրող, հաղորդավար Արուս Տիգրանյանի հարսանիքն էր: Ազատ Գասպարյանի թոռնուհին հարսանեկան ֆոտոշարքի առաջին կադրն է հրապարակել եւ որոշել է անկեղծանալ:):

«Ես երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում: Բայց հավատացեք՝ դժվար ա չամուսնանալ նրա հետ: Իմ կյանքի մեծ սերը, իմ ընտանիքը եւ իմ ամենամտերիմ ընկերն ինքն ա: Նույնքան գիտակցված ու էմոցիոնալ ամուսնություն մաղթում եմ բոլորիդ»,- նշել է նա:

View this post on Instagram

A post shared by Arusik Tigranyan (@arusiktigranyan) on

Արուսն Ինստագրամի իր էջում նաեւ հարսանեկան խնջույքից կարճ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.«Իմ երազանքների հարսանիքը, իմ երազանքների ամուսինը, իմ երազանքների կյանքը: Մերսի բոլորին, ովքեր օգնեցին իրականություն դարձնել էս օրը»:

Արուս Տիգրանյանի ընտրյալն ONEX ընկերության համահիմնադիր Հարութ Աբրահամյանն է:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին