Արցախին եւ Պաշտպանության բանակին աջակցելու նպատակով շոու բիզնեսի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հավաքում եւ համակարգում են Հայաստանի տարբեր անկյուններից եկող չոր սնունդը, դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները:
Ակցիան սկսել են Գարիկ Պապոյանն ու Ռաֆայել Երանոսյանը, որոնց անմիջապես միացել են Արամ MP3-ն, Գրիգոր Դանիելյանը, Գրիգ Գեւորգյանը, Սոնա Ռուբենյանը, Լուիզա Ներսիսյանն ու էլի շատ հայտնիներ:
Նրանք նշել են, որ նախաձեռնությունը համաձայնեցված է ՊՆ-ի հետ: Քանի որ հավաքվել էր մեծ քանակությամբ սնունդ եւ դեղորայք, արտիստները Բրազիլիայի հրապարակում երեկ հավաքել են բացառապես ծխախոտ:
Ապրանքների տեսակավորման հարցում նրանց օգնել են տասնյակ քաղաքացիներ. ամենն ուղարկվել է ՊՆ պահեստներ:
BRAVO.am-ի լուսանկարները՝ Բրազիլիայի հրապարակից:
Հ.Գ. Այսօր առավոտյան էլ Արամ Mp3-ն տեսանյութով տեղեկացրել է հետեւորդներին, որ տաք շորեր, վերմակներ, քնապարկեր եւ չոր սնունդ են հավաքում Մատենադարանի հարեւանությամբ գտնվող Կամերային թատրոնի մոտ:


×
5,226





