Իտալացի հայտնի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ֆեյսբուքյան գրառմամբ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին:
«Խնդրում եմ բոլորին աղոթել Հայաստանի համար՝ չքնաղ երկիր հիասքանչ մարդկանցով, որն արժանի չէ նման վերաբերմունքի: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի. անըմբռնելի է ձեռնպահ մնալը: Ես ի սրտե հուսով եմ, որ Արցախում ամեն ինչ արագ կհանգուցալուծվի: Սիրում եմ քեզ, Հայաստան»,- նշել է իտալացի երաժիշտը:
BRAVO.am


×
1,881





