×


Լուսանկարը՝ 2015թ., Արցախ

«Ամուսինս, այո, Արցախում է. չի սպասել, որ իրեն կանչեն». Սիրուշո

Սիրուշոն գրառում է կատարել այն մասին, որ չկա մեկը, որին այս պատերազմն անմասն է թողել, այդ թվում՝ իր ընտանիքին:

«Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու։ Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել եւ անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։

Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն: Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին, կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ»,-նշել է նա:

Երգչուհին նաեւ ասել է, որ իր պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելուն.«Որեւէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ: Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին»։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին