×


«Տարեդարձիս լավագույն նվերը. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» տերմինը». Քարդաշյան

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» առարկայական խորագիրը՝ «Հայկական ջարդերի» փոխարեն։ Այս նորությանն իր ինստագրամյան էջի stories-ում անդրադարձել է ամերիկահայ հեռուստաատղ Քիմ Քարդաշյանն՝ այն անվանելով «տարեդարձի լավագույն նվերը»։

«Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ արդեն կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը։ Այս նշանակալի լուրը հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից մոտ մեկ տարի անց եւ Արցախում հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակումների ֆոնին»,- գրել է Քիմը:

Նա կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել բոլոր աջակիցներին՝ նշելով, որ այս դժվարին ժամանակներում շարունակում են աղոթել տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար, որոնք տուժել են պատերազմի պատճառով։

«Մենք մեկ համընդհանուր հայ ազգ ենք»,-իր խոսքն ամփոփել է Քարդաշյանը։

BRAVO.am


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին