×


Դաֆեր Յուսեֆը ելույթ կունենա «Արտիստներն Արցախի համար» համերգին

Անվանի երաժիշտ, կոմպոզիտոր Դաֆեր Յուսեֆը, որին հայ հանդիսատեսն առավել ծանոթ է Տիգրան Համասյանի հետ համատեղ կատարումներից, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հանդես կգա «Արտիստներն Արցախի համար» նախաձեռնության շրջանակում։

Ծնունդով Թունիսից, բայց այժմ Եվրոպայում ապրող եւ ստեղծագործող երաժիշտը, որի կատարումներն արեւելյան համեմունք են համարվում իր հետ հանդես եկող արտիստների գործերում, այս անգամ էլ համատեղ ելույթով կներկայանա Տիգրան Համասյանի հետ։

Այս մասին Դաֆեր Յուսեֆն անձամբ է տեղեկացրել իր ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով միանալ նախաձեռնությանը եւ գումար հանգանակել պատերազմից տուժած ընտանիքներին օգնելու համար:

«Արցախը հումանիտար ճգնաժամի մեջ է։ Միացեք մեզ այսօր՝ «Արտիստներն Արցախի համար․ համերգ հանուն խաղաղության» միջոցառմանը՝ անհավանական արտիստների մասնակցությամբ։ #standforartsakh»,- գրել է երաժիշտը։

Դաֆերն իր գրառմանը կից նշել է նաեւ այն հղումները, որոնցով հնարավոր է հետեւել եթերին, ինչպես նաեւ գումար հանգանակել նախաձեռնությանը․

Համերգի յութուբյան էջի հղումը՝ https://youtu.be/ElFWFXD-CVg

Նվիրաբերեք Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/donate/675305193099518/

Նվիրաբերեք կայքէջում՝ https://campaign.onearmenia.org/artistsforartsakh

BRAVO.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ hոկտեմբերի 28-ին առցանց համերգ-դրամահավաք է տեղի ունենալու, որի համահեղինակն է ONEArmenia կազմակերպությունը։ Վերջինս պատրաստվում է հանգանակությունները կրկնապատկել եւ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Միջոցառման ընթացքում ելույթ են ունենալու Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Թոմ Մորելոն, Դերեք Շերինիանը, Բեն Ուենդելը, Տատյանա Սպիվակովան, Արտյոմ Մանուկյանը, Միքայել Ոսկանյանը եւ այլք։ Համերգը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 22։00-ին։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին