ONEArmenia-ի կողմից իրականացված #RockForArtsakh նախաձեռնության արդյունքում ավելի քան 6 մլն դոլար կուղղվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ գործընկեր Armenia Fund-ին։
«ONEArmenia, դուք արեցիք անհավանականը, մեր հայրենակիցների նվիրատվություններով հատեցինք 3 մլն դոլարի շեմը, որը կրկնապատկված՝ այսինքն ավելի քան 6 մլն, ուղարկվում է ArmeniaFund-ին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ողջ անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում ձեր ֆանտաստիկ թիմին՝ #RockForArtsakh հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Հաղթելու ենք միասին` հանուն Արցախի եւ խաղաղության»,- նշված է Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
«Երաժիշտներն Արցախի համար» առցանց համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ ONEArmenia-ի սոցիալական հարթակներում: Նախապես հայտարարվել էր, որ համերգի ընթացքում ստացված նվիրատվությունները կկրկնապատկվեն եւ կուղղվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: