«Արշոջան, Բաբկենջան, բարով գնաք, բարով գաք։ Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք»` քիչ առաջ այսպիսի գրառում է կատարել Երեւանի կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը՝ կից հրապարակելով իր ամուսնու՝ թատրոնի դերասան եւ ռեժիսոր Արշո Հարությունյանի եւ դերասան Բաբկեն Չոբանյանի լուսանկարը։
Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Լուսինեն, դերասանները ռազմաճակատ են մեկնել երեկ։ Հիշեցնենք, որ Բաբկեն Չոբանյանն առաջնագծում էր պատերազմի առաջին օրերից։ Լուսինե Երնջակյանը պատմեց, որ այս ընթացքում մի պահ այնպես է ստացվել՝ նա վերադարձել է, եւ այժմ երկուսով կրկին մեկնել են։
BRAVO.am-ն Արշո Հարությունյանին, Բաբկեն Չոբանյանին եւ առաջնագծում գտնվող մյուս բոլոր զինվորներին մաղթում է հաղթանակած վերադարձ։
Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am


×
4,169





