86 տարեկանում կյանքից հեռացել է ռուս գրող-երգիծաբան, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Միխայիլ Ժվանեցկին: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է նրա օգնական Օլեգ Ստաշկեւիչը:
Ցավալի լուրով Ինստագրամի իր էջում կիսվել է նաեւ Ալլա Պուգաչովան:
«Ահա եւ վերջ: Մեզնից ընդմիշտ հեռացար: Անդառնալի կորուստ: Քեզ երբեք չենք մոռանա, ընկերս: Միշտ իմ սրտում ես»,-գրել է երգչուհին:
BRAVO.am


×
3,722





