Նոյեմբերի 8-ին Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Համերգայն ծրագիրը յուրահատուկ է. մասնակցում են «Կոմիտաս» ազգային քառյակը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադեւոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), երգիչ, երգահան Վահան Արծրունին, դուդուկահար Նորայր Քարտաշյանը, Լիլիթ Բլեյան եւ Տիգրան Տեր-Ստեփանյան ակուստիկ դուետը:
Համերգը կվարի եւ իր գեղարվեստական խոսքով առավել ազդեցիկ կդարձնի ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Արթուր Կարապետյանը:
Համերգը ուղիղ միացմամբ հնարավոր է դիտել Armenian National Philharmonic Orchestra եւ Armenian National Music ֆեյսբուքյան էջերով:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցումներ կարելի է կատարել նաեւ առցանց:
BRAVO.am


×
4,971






