Նոյեմբերի 13-ին եւ 14-ին «Ոստան» ռեստորանում տեղի կունենա «Արցախը Երեւանում» խորագրով բարեգործական տոնավաճառ, որի շրջանակում Արցախից ժամանած տաղանդավոր կանայք կներկայացնեն իրենց պատրաստած աշխատանքները, համեղ ուտեստները եւ բազում այլ ապրանքներ։
Տոնավաճառից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Արցախից ժամանած ընտանիքներին։
Վաճառքն իրականացվելու է բացառապես կանխիկ գումարով՝ աջակցությունը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով։
Տոնավաճառին իրենց ապրանքները վաճառել ցանկացողները կարող են լրացնել հետեւյալ դիմում-հայտը՝ https://forms.gle/a2ei76QfQu9CRJh47:
Հայտերն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 10-ը։ Մասնկացնությունն անվճար է։
BRAVO.am


×
3,237






