60 տարեկանում կյանքից հեռացել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան: Այս մասին հայտնում է արգենտինական Clarin մարզական կայքը:
Վերջին անգամ նա հոկտեմբերի 30-ին ներկա է եղել Արգենտինայի առաջնության 1-ին տուրի հանդիպումներից մեկին, որը նրա 60-ամյակին էր նվիրված: Սակայն վատ ինքնազգացողության պատճառով չի կարողացել հետեւել հանդիպմանը:
Մարադոնան բժշկական հետազոտություն անցնելու համար տեղափոխվել էր Բուենոս Այրեսից ոչ հեռու գտնվող Իպենսա բժշկական կենտրոն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գլխի վիրահատության է ենթարկվել: Նոյեմբերի 12-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից:
BRAVO.am


×
5,189





