×


Արվեստագետները շաբաթ օրը գերիների հարցով բողոքի ակցիա կանեն

Դերասան Հրանտ Թոխատյանը, «ԵրՄԻ» թիմի անդամ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը մտավորականներին կոչ են անում համախմբվել՝ գերիների խնդրով միջազգային կառույցներին դիմելու համար:

Նրանք առանց քաղաքական գործիչների մասնակցության բողոքի ակցիա են նախաձեռնել՝ արվեստագետներին, գիտնականներին, մարզիկներին եւ ուղղակի ոչ անտարբեր մարդկանց հորդորելով իրենց միանալ նոյեմբերի 28-ին, ժամը 14.00-ին՝ Շառլ Ազնավուրի (Կինո Մոսկվա) հրապարակում։

«Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, մենք ենք պահանջում միջազգային բոլոր կառուցներից՝ ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ նրանց պատվազրկելը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին», - Ֆեյսբուքում գրել է Արմեն Գրիգորյանը:

Արվեստագետներն օգտագործել են «Ես եմ պահանջում» հեշթեգը:

BRAVO.am

Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի , կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին,...

Опубликовано Арменом Григоряном Четверг, 26 ноября 2020 г.

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին