72 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Լուրը հայտնել է Պարոնյանի անվան թատրոնը:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ», - նշված է հաղորդագրությունում:
Զավեն Աբրահամյանը ծնվել է Երեւանում: 1967թ. ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1972թ. աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ա. Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը» (Կառլսոն), Վ. Մովսիսյանի «Եղիցի երկիր» (Հայկ Նահապետ), Ժ. Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Սուրեն), Սանինի «Ես մարդ եմ» (Կառլ Մարքս), Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» (Թովմաս), Վ. Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (Դոն Պեդրո) եւ այլն: Խաղացել է մի շարք հեռուստատեսային ներկայացումներում` «Սատանայի ջրաղացը», «Պաշտոնի բարձրացում», «Ինչպես է բեմադրվում ներկայացումը» եւ այլն:
1994թ.-ից աշխատել է Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ խաղացել է Կ. Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Կավալեր), Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Եզոպոս), Ա. Նիկոլայի «Սեր մինչ մահ» (Մայիս), Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պիեռ Ռոշան), Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Էլի մեկ զոհ» (Սարգիս), Ա. Ցագարելիի «Խանումի արարքները» (Միկիչ), Ն. Գոգոլի «Ամուսնություն» (Բոչկարյով), Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Էգյուչիկ) եւ այլ ներկայացումներում: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում: Նկարահանվել է ֆիլմերում եւ սերիալներում:
2004թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ avproduction.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: