Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը Ֆեյսբուքում կիսվել է բարի լուրով, որ Արցախյան պատերազմի օրերին ռազմաճակատում հայրենիքը պաշտպանող եղբայրը տուն է վերադարձել.
«Եղբայրս էլ վերադարձավ տուն, Աստծո կամոք: Պատերազմից հետո առաջին օրն է, որ մի փոքր երջանկություն եւ հպարտություն ապրեցի։Մեր զինվորներն իսկական հերոսներ են։Այս անհավասար պատերազմում, երբ 8-ի դեմ 80-ն էինգալիս,երբարկերի տեղատարափ էր, հաղթահարելով բազմաթիվ զրկանքներ՝ սով, ցուրտ, մարդկային կորուստներ, այնուամենայնիվ, իրենց սուրբ պարտքը կատարել են հայրենիքի առջեւ ու մի մետր հետ չեն գնացել իրենց վստահված դիրքերից (տեղանուններ չեմ նշում), ու էս տեսակ տղաները շատ են։ Շատերն էլ ընկան՝ ոսկի տառերով գրելով իրենց անունները։ Թերեւս միայն զինվորից կարող ես իմանալ պատերազմի իսկական նկարագիրը։Նրանց տեսակն է հաղթել։Մնացյալը եղավ՝ ինչպես եղավ... Փառք մեր բոլոր զինվորներին»:
Վահագն Սահակյանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: