×


«Անսպասելի էր ինձ ու ամուսնուս համար». Գոհար Ջավուկցյանի դստեր հայկական ատամհատիկն ԱՄՆ-ում

Գոհար Ջավուկցյանի դուստրն արդեն 8 ամսական է: Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին օրերս նշել է դստեր ատամհատիկը՝ լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:

Փոքրիկ Սառան արդեն 2 ատամիկ ունի. մայրիկի խոսքով՝ բավականին հեշտությամբ է դրանք ծակել.«Մի ամիս փոքր-ինչ նյարդային էր, անհանգիստ եւ գիշերները լավ չէր քնում: Բայց առանց ջերմության եւ այլ ցավերի ծակեց առաջին ատամիկը»:

Փոքրիկ Սառան


Երգչուհին պատմել է, որ աղջկա ատամհատիկը շատ քիչ մարդկանցով են նշել՝ հաշվի առնելով համաճարակային դրությունը.«Հյուրերն իմ եւ ամուսնուս ամենամտերիմ բարեկամներն էին եւ երկու ընկերուհիներս»:

Արարողակարգի մանրամասները Գոհարը նախապես ճշտել է սկեսուրից, պատրաստել լոբով զանգվածը, որն էլ ատամհատիկի բուն խորհրդանիշներից է.«Դե գլխին լցրեցինք այդ զանգվածը, որից հետո Սառան պետք է ընտրեր տարբեր գրությամբ թղթիկներից մեկը: Բնականաբար, մի քանիսը վերցրեց, բայց բացեցինք այն մեկը, որն ուզում էր ուտել:)»:

Գոհար Ջավուկցյանը՝ դստեր հետ


Փոքրիկն ընտրել է «տնտեսագետ» գրությամբ թղթիկը.«Սկզբում շատ անսպասելի էր, ոչ իմ եւ ոչ էլ ամուսնուս ընտանիքում տնտեսագետներ չկան: Բայց ուրախ եմ, քանի որ այսօրվա ամենապետքական մասնագիտություններից մեկն է»:

Ի դեպ, փոքրիկ Սառան ատամհատիկին հայկական տարազով է եղել.«Ընկերուհուս՝ Լուիզա Նավասարդյանին էի խնդրել, որ հագուստը գտնի եւ ուղարկի մեզ: Շատ էի ուզում, որ աղջիկս այդ օրը հայուհու կերպարով լինի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գոհար Ջավուկցյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին