×


«Ինքս չեմ ցանկացել դիմել օգնության եւ նեղություն տալ որեւէ մեկին». Աննա Դովլաթյան

Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի առաջնեկը վեց ամսական է: Երգչուհին Ինստագրամի իր էջում հաճախ է հրապարակում դստեր գեղեցիկ լուսանկարները, այս անգամ էլ պատմել է նրա մասին:

«Ծննդատնից սկսած՝ բալիկիս ինքնուրույն եմ խնամում՝ առանց որեւէ մեկի օգնության։ Ինքս չեմ ցանկացել դիմել օգնության եւ նեղություն տալ որեւէ մեկին, քանի որ կարծում եմ, երբ մայրն այդ հարցում ինքնուրույն է, ավելի կազմակերպված եւ պատասխանատու է լինում։ Բացի այդ, գոյություն ունի մայրական բնազդ, որը արթնանում է կնոջ մեջ երեխան ունենալուց հետո։ Կարինան ամենուր մեզ հետ է, ուր էլ որ լինենք։ Դայակի չեմ վստահում։ Ծնված օրից նա շրջապատված է իմ եւ ամուսնուս անիրական սիրով»,-նշել է նա:

Կարինան


Աղջնակի մեջ փորձում են կենդանիների հանդեպ սեր եւ հոգատարություն սերմանել. «Դա եղել է իմ երազանքը, երբ նա դեռ չէր ծնվել, եւ այսօր նրա ամենալավ ընկերը Վիննին է՝ մեր տան անդամը: Այս պահից սկսած ձեւավորվում են Կարինայի բնավորության գծերը։ Նա անբացատրելի խելոք է. բախտս ուղղակի բերել է։ 4 ամսականից սկսած՝ նա քնում է իր առանձին ննջարանում, իհարկե, baby fone-ի օգնությամբ։ Քնում է ինքնուրույն, առանց օրորելու։ Էլ ի՞նչ կարող եմ ավելացնել. եթե Կարինայի նման 5 երեխա էլ լինի, սիրով կպահեմ»,- գրել է Աննան:

BRAVO.am
Լուսանկարները՝ Աննա Դովլաթյանի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին