Իննա Խոջամիրյանը վերջերս է վերադարձել 28-օրյա ճամփորդությունից: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգներ մեկնելու նպատակը չի կարող նշել.«Մեծ հաշվով ինքնաբուխ որոշում էր, որը կայացնելուց 1 օր անց թռիչքն էր արդեն»:
Արտերկրում Իննան եւ Զիրոյանն իրականացրել են նաեւ «Չինգա-չունգի» նկարահանումները.«Շատ կուզեմ՝ նախագիծը լայն շրջանակներ ընդգրկի: Այժմ մեծապես կարանտինի եւ փակ սահմանների խնդիրն է»:
Իննա Խոջամիրյանը
Լոս Անջելեսում դերասանուհին համագործակցություն է ունեցել տեղի հագուստի ապրանքանիշերից մեկի հետ.«Առաջարկը բրենդի գործադիր տնօրենից եմ ստացել. մեր ճաշակները, պատկերացումները եւ գործնական միտումները համընկան, արդյունքում հաջողված լուսանկարներ ստացվեցին»,-պատմել է նա եւ ավելացրել. «Չեմ կարող ասել, թե խիտ առօրյա ունեի: Այնտեղ խիստ կարանտին էր, եւ հետո ես մեծապես անտարբեր էի ժամանցի եւ այլ վայրերի հանդեպ»:
Ամանորը չի նշել, բայց տարեմուտին երազանք պահելու առիթը բաց չի թողել.«Կապ չունի՝ ինչքան հեռու ես. վերջին իրադարձությունները չեն ջնջվել: Միայն կեսգիշերին երազանքների թուղթ գրեցի, գցեցի շամպայնի մեջ ու խմեցի: Ասում են՝ իրականանում է: ԱՄՆ-ում Սուրբ ծնունդը, կարծում եմ, ավելի մեծ տոն է: Շատ գեղեցիկ են պատրաստվում, գեղեցիկ նշում են, ընտանեկան շա՜տ գեղեցիկ ավանդույթներ ունեն: Իսկ հունվարի 1-ին մեծ մասն արդեն աշխատանքի են:)»:
Իննա Խոջամիրյանը
Թե այժմ իր կյանքում ինչ փուլ է, ինչ նորություններ են սպասվում, Իննան ասել է. «Դեպրեսիվ փուլ է: Չգիտես՝ ինչի սպասես, չգիտես՝ ինչ կլինի, չգիտես՝ որն է ճիշտ: Ժամանակը կարծես կանգ է առել: Ու կարծում եմ՝ նորմալ է, որովհետեւ այս ամենից հետո չէր կարող հետք չմնալ: Սերիալից այս պահին նորություններ չունեմ: Այդ հարցին ավելի ստույգ կարող են համապատասխան անձինք պատասխանել, կարծում եմ: Իմ նորությունների մասին չեմ զլանա խոսել»:
Անդրադարձել է նաեւ ներքնազգեստի իր ապրանքանիշին.«Իմ սիրելի գաղափարը հետաձգել եմ մի փոքր: Մի օր մեծամասշտաբ արտադրություն կսկսեմ: Ձեռագործ ներքնազգեստի մասնագետները, ցավոք, հատուկենտ են մեզ մոտ, ինչն իմ գործը շատ էր բարդացնում. նեղ մասնագիտացում է կարուձեւի մեջ ու բավական բարդ: Այժմ մեկ այլ գաղափար ունեմ, որն ավելի հեշտ կլինի իրացնել, եւ դրա ուղղությամբ եմ աշխատում: Աստված առաջ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Իննայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: