×


«Առաջին հայացքից ինձ չճանաչեցի». Վարդուհի Ալեքսանյան

Վերջին տարիներին Լոս Անջելեսում բնակություն հաստատած պարուհի Վարդուհի Ալեքսանյանը նախորդ տարի Հայաստան հերթական այցի ժամանակ նոր ֆոտոշարք է իրականացրել: Այս անգամ համագործակցել է Արվին Քոչարյանի հետ: Միասին աշխատում էին Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պաստառի վրա, երբ ստացել է անհատական լուսանկարահանման առաջարկը:

«Արվինի ձեռագիրը միշտ եմ հավանել: Ամեն ինչ թողեցի նրա հայեցողությանը: Ինքն էլ վստահեցրեց, որ կլինի անսպասելի կտրուկ կերպարանափոխություն: Ստացվեց: Մոտ 2 ժամ շատ ուրախ նկարահանումներ ենք ունեցել»,-BRAVO.am-ին ասել է Վարդուհին եւ հավելել, որ ֆոտոշարքին պատրաստվել է մոտ մեկ շաբաթ:

Վարդուհի Ալեքսանյանը


Զգեստի եւ զարդերի ընտրության հարցում օգնել է մտերիմ ընկերուհին՝ հաղորդավար Գոհար Գասպարյանը: Զարդերը կենսագրություն ունեն. պարուհու խոսքով`հնարժեք իրերը տրամադրել էր նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի ընտանիքը, ինչի համար շատ շնորհակալ է: Նկարահանման համար օգտագործվել են զարդեր նաեւ Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուից:

Վարդուհի Ալեքսանյանը


«Նկարներն ստացա մոտ մեկ տարի անց: Առաջին հայացքից ինձ չճանաչեցի: Ինձ ճանաչողները կպնդեն, որ ժպտերես ու կենսուրախ, իսկ նկարներում լրիվ ուրիշ մարդ եմ: Դիմահարդար Հասմիկը թեթեւ ընդգծել է դիմագծերս, իսկ ոճաբան Սարգիսը, հավաքելով մազերս, վստահ պնդում էր` մի ուրիշ, նոր Վարդուհի է լինելու: Շնորհակալ եմ կերպարանափոխության համար: Այն իսկապես ստացվել է»,-ասել է պարուհին:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW