×


«Իմ կյանք, բարով ես ծնվել». Լուիզա Ղամբարյանի շնորհավորանքը դստեր 16-ամյակին

Լուիզա Ղամբարյանի եւ լուսահոգի Գեորգի Պողոսյանի դուստրը՝ Գաբին, այսօր դարձել է 16 տարեկան: Աղջնակի տարեդարձի առթիվ դերասանուհին գրառում է կատարել Ինստագրամի իր էջում, իսկ «Սթորի» բաժնում ցույց տվել, թե ինչպես է կեսգիշերին շնորհավորել նրան տորթով եւ հրավառությամբ:

«Նվիրական սիրո, համբերատար աշխատանքի եւ գիտելիքի ձգտման մեջ է կյանքի հաղթանակը: Աստված օրհնի ծնունդդ, իմ սեր Գաբի»,-գրել է Լուիզան:


Դերասանուհին գրառումներով է ուղեկցել նաեւ «Սթորի»-ում հրապարակած լուսանկարները: «Իմ կյանք, իմ բարի, բարով ես ծնվել»,-նշել է նա:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին