×


Քիմ Քարդաշյանի հռոմեական արձակուրդն ու մարզական նորությունը

Այն բանից հետո, երբ Քանյե Ուեսթն ու Իրինա Շեյքը հանգստացան Փարիզում, որոշեց Եվրոպա մեկնել նաեւ Քիմ Քարդաշյանը: Նա ընկերների հետ հռոմեական արձակուրդներ կազմակերպեց: Լուսանկարիչները Քիմին փողոցում լուսանկարել են համարձակ հագուստով՝ ընդամենը մեկ կոճակով ամրացված կարդիգանով ու կարճ կիսաշրջազգեստով:

Քարդաշյանը մինչ ընկերների հետ ճաշելը Կոլիզեում է այցելել, որտեղ նույնպես պապարացիները նրան սպասելիս են եղել:

Քիմ Քարդաշյանը՝ Հռոմում


Բայց մինչ ուղեւորության մեկնելը, նա կարեւոր գործեր է ավարտին հասցրել: Երեկ հայտնի է դարձել, որ հուլիսի 23-ին Տոկիոյում մեկնարկող Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի հավաքականի համար ներքնազգեստներ, գիշերազգեստներ ու ամենօրյա հագուստ է պատրաստել Քարդաշյանի Skims ապրանքանիշը:

Արտադրանքը Skims-ին հատուկ չեզոք գույներով է, ԱՄՆ-ի դրոշով, Օլիմպիական օղակներով ու «Team USA» գրությամբ:

Քիմ Քարդաշյանը՝ Հռոմում


Հագուստը ներկայացնելու համար Քարդաշյանը ներգրավել է լողորդ Հեյլի Անդերսոնին, բասկետբոլիստ Աջա Ուիլսոնին, պարալիմպիկ մարզիկ Սքաութ Բասեթին, ֆուտբոլիստ Ալեքս Մորգանին ու աթլետ Դալիլա Մուհամեդին:

«10 տարեկանից խորթ հորիցս լսել եմ Օլիմպիական խաղերի ամեն մանրուքի մասին: Մարզիկների ելույթները նայելիս միշտ հիացել եմ նրանց ուժով ու էներգիայով: Ինձ համար մեծ պատիվ էր, երբ զանգեցին ու առաջարկեցին դառնալ ԱՄՆ-ի թիմի մասը»,- Ինստագրամի էջում գրել է Քարդաշյանը:


Կապսուլային հավաքածուն հասանելի կլինի հուլիսի 12-ից ու կհայտնվի վաճառքում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Vogue, Harper's Bazaar

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին