×


Արցախում կոմիքսների ամառային դպրոց կանցկացվի

Օգոստոսի 1-ից 14-ն Ստեփանակերտում առաջին անգամ կանցկացվի «Ինքնակոչ նկարիչ» խորագրով կոմիքսների ամառային դպրոցը, որը բաց է լինելու Արցախի բոլոր բնակիչների համար` անկախ նկարչական հմտություններից եւ կոմիքսներ ստեղծելու փորձից։

Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել 16-ից բարձր տարիքի բոլոր անձինք։ Երկու շաբաթվա ընթացքում մասնակիցները պրոֆեսիոնալ նկարիչների դասախոսությունների ժամանակ կծանոթանան այնպիսի ձեւաչափերի, ինչպիսիք են կոմիքսն ու գրաֆիկական վեպը, կուսումնասիրեն նկարված պատմություն ստեղծելու փուլերը գաղափարից մինչեւ ավարտուն աշխատանք։

Դասընթացի կազմակերպիչներն առաջարկում են կոմիքսներ ստեղծել «Սա Արցախն է։ Պատմություններ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մասին» թեմայով, պատմել այն մասին, թե ինչն է իրենց մտահոգում, անհանգստացնում, ուրախացնում, ոգեշնչում հարազատ Արցախում։ Ստացված աշխատանքները կհրապարակվեն ժողովածուում։

Դասընթացները լինելու են երկու լեզվով` ռուսերեն եւ հայերեն (ներառյալ Արցախի բարբառը), վարելու են Տիգրան Մանգասարյանը, Ռաֆայել Տեր-Ստեփանովը, Գեղամ Հարությունյանը: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման դեպքում, իսկ տեղերի քանակը սահմանափակ է։

Ամառային դպրոցի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ` http://silluz.ru/#rec332891423

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին