Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ դարձել է 39 տարեկան: Նրա ընկերուհու՝ Անիտա Այվազյանի շնորհավորանքը սիրո յուրահատուկ խոստովանություն է, որը նա հրապարակել է համատեղ ջերմ լուսանկարների հետ:
«Իմ սեր Լեւոն, քեզ բոլորը կոչում են «արեւ տղա», որովհետեւ քեզնից լույս է ճառագում ու քո կենսուրախությամբ վարակում ես բոլորին: Սովորաբար հոբելյարն ամենաուրախն է լինում իր ծննդյան առթիվ: Սակայն սա այդ դեպքը չէ. քո ծնունդով ուրախանում են տասնյակ մարդիկ: Քո ծնունդով դու ոգեշնչել, ուժ ես տվել ու շարունակում ես հպարտացնել մի ողջ ազգի: Քո ծնունդով դու նոր շունչ ես տվել քո սիրելի գործին ու հասել նրան, որ այսօր աշխարհում վարկանիշով չորրորդն ես շախմատի ողջ պատմության մեջ: Անկասկած, քո կյանքը եղել է, կա ու կլինի մայրիկիդ՝ տիկին Սեդայի ապրելու իմաստը: Քո ծնունդն այժմ արդեն ամենաուրախալի օրն է ինձ համար: Ես սովորել եմ գնահատել կյանքում ամենակարեւոր արժեքները, ես ամեն օր ճաշակում եմ ամենահամեղը կյանքում՝ սիրելը եւ սիրված լինելը, ու այդ ամենը քո շնորհիվ: Սակայն իրականում ծննդյանդ օրն այնքան էլ բացառիկ չէ ինձ համար. չէ՞ որ ես վերածնվում եմ քո կողքին ամեն օր:
Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը
Հպարտ եմ, որ դու կաս: Հպարտ եմ որպես կին, որպես հայ, որպես քո ապագա երեխաների մայր եւ որպես հասարակ մարդ, ով գիտակցում է քո մեծությունը: Դու ուրիշ ես... Եվ քո հանճարեղությունը նրանում է, որ դու, լինելով հանճար՝ տաղանդավոր ու կայացած, միեւնույն է, այսչափ բարի ես, հասարակ, անմեղ, մաքուր ու նվիրված: Նվիրված՝ ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, քո գործին ու հայրենիքիդ: Ես շնորհակալ եմ Աստծուն եւ ավելին ասելն էլ ավելորդ է, քան խոստանալ սիրել քեզ, ամուր թիկունք լինել, երջանկացնել քեզ ու ողջ կյանքում կրկնել «Ես քեզ սիրում եմ, իմ Լեւոն»»,-գրել է Անիտան:
BRAVO.am
Լուսանկարները՝ Անիտա Այվազյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: