Նյու Մեքսիկոյում «Ժանգը»(Rust) ֆիլմի նկարահանումների ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ըստ սցենարի՝ Ալեք Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից եւ դատարկ փամփուշտներով:
Դերասանի գործողությունների արդյունքում ծանր վիրավորվել է ռեժիսոր Ջոել Սոուզան ու օպերատոր Գալինա Հաթչինսը: 42-ամյա կինը մահացել է ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Գալինա Հաթչինսը
Ոստիկանությունը փորձում է պարզել պատահարի հանգամանքներն, ու թե ինչպես կարող էր տեղի ունենալ դժբախտ միջադեպը:
Դեպքի վայրից մանրամասն ռեպորտաժ է վարում լրագրող Տեսա Մենթուսը: Նա հրապարակել է կադրեր ռանչոյից, որտեղ նկարում էին ֆիլմն ու հայտնել, որ դեռ ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Ալեք Բոլդուինը
Բոլդուինն արդեն ցուցմունք է տվել ու պատասխանել ոստիկանների բոլոր հարցերին: Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերն է: Դերասանը տեղի ունեցածի մասին որեւէ մեկնաբանություն դեռ չի տվել:
Ինչպես հայտնում է BBC-ն, Հաթչինսն Ուկրաինայից էր, լրագրություն է սովորել Կիեւում ու կինոօպերատորության ոլորտում մասնագիտացել Լոս Անջելեսում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
4,188






