×


«Կապացուցեմ, որ իրենց ճղճիմ քայլերով ոչնչի չեն հասնում»․ Մերի Հակոբյան

Մերի Հակոբյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ սովորել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է կարեւոր փորձառության, ադրբեջանցի ուսանողների հետ հարաբերությունների, սպասվող նորությունների մասին, եւ ոչ միայն։

«Նպատակս էր ավելի հմտանալ իմ մասնագիտության մեջ, ավելի խոր ուսումնասիրել այս արվեստը: Ընդունվելը հեշտ չէր, քանի որ մրցակցությունը շատ մեծ էր։ 3 փուլ եմ անցել՝ 20 լավագույնի շարքում ընդգրկվելու եւ սովորելու իրավունք ստանալու համար։ 2 տարի նախապատրաստվել էի քննություններին: Այսքանով չեմ սահմանափակվելու եւ կրթությունս շարունակելու եմ։ Ուսանողական տարիներին ձեռքբերումներս շատ են եղել։ Հնարավորություն եմ ունեցել սովորել լավագույն մասնագետներից, ինչը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ Թե ինչ ձեռքբերումներ ունեցա, ցույց կտամ որպես արտիստ՝ նոր կերպարներս ավելի պրոֆեսիոնալ մատուցելով հեռուստադիտողին։ Նաեւ նորություն ունեմ, որը մեծ անակնկալ է լինելու, բայց առայժմ չեմ կարող խոսել այդ մասին»,-ասել է Մերին։


Նշում է՝ մեկնել էր Մոսկվա կարիերայի զարգացման փուլում.«Այդ ժամանակ ունեի շատ առաջարկներ, խաղում էի գլխավոր կերպարներ, բայց ինձ համար առավել կարեւոր էր ուսումս։ Այս ընթացքում էլ շատ առաջարկներ եմ ունեցել, սակայն համատեղել չէի կարող։ Այժմ շատ ավելի ուշադիր եմ ընտրում առաջարկները։ Կարեւորում եմ, որ ինձ տեսնեն լավագույն նախագծերում»։

Մերիի սոցցանցային էջերը ենթարկվել էին հաքերային հարձակումների․ «Կուրսումս կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ադրբեջանցիներ, որոնք ոչ մի կերպ չէին հանդուրժում իմ ներկայությունը։ Նրանք չէին հաշտվում մտքի հետ, որ վայելում էի մեր վարպետի՝ Վսեվոլոդ Շիլովսկու համակրանքը։ Ընդունվելուս օրվանից շատ նամակներ եմ ստացել թուրքերից եւ ադրբեջանցիներից։ Հասան նրան, որ էջս կոտրեցին։ Կարծում եմ՝ հենց ինձ շրջապատվող ադրբեջանցիների միջնորդությամբ էի հայտնվել նրանց թիրախում, հատկապես, որ նրանցից ոչ մեկը չավարտեց գերազանց գնահատականներով, իսկ ես կարմիր դիպլոմ ստացա: Այդ առիթով էլ էին մեծ աղմուկ բարձրացրել։ Բայց մենք ուժեղ ենք. դա նրանց ապացուցել եմ սովորելուս առաջին իսկ օրվանից։ Իրենց ճղճիմ քայլերով խոշոր հաշվով ոչնչի չեն հասնում։ Չեմ վախենում ամեն ինչ զրոյից սկսել։ Մի անգամ հասել եմ 350 հազար հետեւորդի, երկրորդ անգամ էլ կհասնեմ»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին