×


Ռուզաննայի եւ Վահանի ընտանեկան նոր ֆոտոշարքն ու տարեմուտի ծրագրերը

Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանը եւ Ռուզաննա Մանուչարյանը նախընտրել են տոնական ֆոտոշարք ունենալ ոչ թե հատուկ ձեւավորված տաղավարում, այլ՝ դրսում: «Լուսանկարահանման օրը շատ արեւոտ էր ու տաք»,- BRAVO.am-ին պատմել է Ռուզաննան եւ նշել, որ գաղափարն առաջացել է լուսանկարչի հետ քննարկումների արդյունքում:

Ամանորին դեռ չեն պատրաստվում.«Ես էլ, ամուսինս էլ տրվել ենք աշխատանքին: Նկարահանումներն ավարտվել են, բայց շարունակում ենք խաղալ թատերական ներկայացումներում»,-նշել է դերասանուհին:


Առաջին անգամ Նոր տարին կդիմավորեն իրենց դստեր հետ.«Ճիշտ է՝ դեռ փոքր է, բայց պետք է նրան տոն պարգեւենք: Դեռ չենք որոշել՝ որտեղ կլինենք տարեմուտին, բայց հաստատ Հայաստանում կնշենք»:


Այս տարի կատարվել է դերասանուհու երազանքը՝ մայրացել է.«Բացի այդ, ունեցա բավական հաճելի ծանոթություններ, գործնական հետաքրքիր առաջարկներ: Հաջորդ տարվանից սպասելիքներս շատ են: Ինձ համար ամենակարեւորը երկրի խաղաղ լինելն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Մանուչարյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW