×


Telcell Wallet-ն անմոռանալի անակնկալ է մատուցել իր 400 000-րդ նույնականացված օգտատիրոջը

Դեկտեմբերի 1-ին Telcell-ը հայտարարեց, որ արձանագրվել է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը։ Հաջողակ օգտատերը Լիզեթ Գրիցենկոն է, ով Telcell Wallet-ում նույնականացվել է վերջերս ու հավելվածի ակտիվ օգտատեր է: Լիզեթն աշխատում է Hyatt Place Yerevan հյուրանոցում՝ որպես HR բաժնի ղեկավար։

Telcell-ը մեծ անակնկալ էր պատրաստել՝ իր օգտատիրոջը նվիրելով 400 000 BON-ուսային միավոր՝ հավելվածում նվերներով փոխանակելու համար, եւ անմոռանալի էմոցիոնալ թռիչք ուղղաթիռով, որն ապահովեց Armenian Helicopters ընկերությունը։


Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության առաջնային պրոդուկտներից է։ Հավելվածի օգտատերերը կարող են աշխարհի ցանկացած կետից կատարել ավելի քան 450 ծառայությունների դիմաց վճարումներ օնլայն ռեժիմում՝ ընդամենը հավելվածին կցելով հայկական բանկային քարտ կամ անձնագիր։ Telcell Wallet-ով հնարավոր է ստանալ դրամական փոխանցումներ, անմիջապես հավելվածում ստանալ օնլայն վարկ, 3000-ից ավելի սպասարկման/վաճառքի կետերում կատարել QR-ով վճարումներ՝ Scan and Pay եղանակով, քարտից քարտ արագ փոխանցումներ կատարել եւ շատ ավելին։


Հավելվածն ունի ունիկալ բոնուսային համակարգ․ օգտատերերն իրենց գործարքներից կուտակում են cashback BON-ներ եւ փոխանակում հավելվածի BON մարքեթում ներկայացված հազարավոր ապրանքներով։


Telcell Wallet-ը AppStore-ում եւ Google Play-ում Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածներից է՝ ավելի քան 750 000 ներբեռնում ցուցանիշով, իսկ «Ֆինանսներ» անվանակարգում այս պահին առաջին հորիզոնականում է։


Ընկերությունը խոստանում է շարունակել իր օգտատերերի համար անակնկալների շարքը: Արդեն փնտրում է 500 000-րդ նույնականացված օգտատիրոջը, իսկ մինչ այդ նվերներ է պատրաստել իր յուրաքանչյուր 10 000-րդ նույնականացված օգտատիրոջը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին