«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում դեկտեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Իրադյանի «Բեթհովենը լեռներում» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։ Երաժշտական այս յուրօրինակ պատումը կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ հեղինակի ղեկավարությամբ, իսկ հեքիաթը կպատմի սիրված դերասան Հայկ Պետրոսյանը։
Հայաստանի ﬕ հեռու գյուղում ապրում էր Դավիթը։ Դեռ փոքր տարիքից տղան տարբերվում էր մյուսներից․ նրա կիրքը երաժշտությունն էր։ Դավիթը երազում էր ոչ ﬕայն նվագել, այլեւ դառնալ հայտնի դիրիժոր, որը կկատարի Մոցարտի, Հայդնի, Բրուքների, Մալերի եւ որ աﬔնակարեւորն է՝ Բեթհովենի՝ իր կուռքի սիմֆոնիաները։ Մի օր էլ երազ տեսավ եւ որոշեց հավաքել իր սեփական նվագախումբն ու կատարել Բեթհովենի սիմֆոնիաները՝ իրագործելով իր ﬔծ երազանքը եւ կիսելով Բեթհովենի երաժշտության գեղեցկությունը բոլոր համագյուղացիների հետ։ Նա սկսեց կանչել մոտակա բոլոր գյուղերի եւ քաղաքների երաժիշտներին ու երաժշտության սիրահարներին, որ գան եւ նվագեն իր հետ։
Սա պատմություն է ﬕ տղայի մասին, որի սերը երաժշտության հանդեպ այնքան ﬔծ էր, որ նա կարողացավ հաղթահարել բոլոր դժվարություններն՝ իր երազանքին հասնելու համար։
Ալեքսանդր Իրադյանը բեռլինաբնակ հայ դիրիժոր, կոմպոզիտոր է։ Ծնվել է 1990 թվականին՝ Երեւանում։ Բարձրագույն կրթություն ստացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ուսումը շարունակել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում, ապա Բեռլինի Արվեստների համալսարանում։ Իրադյանի ստեղծագործությունները եւ մշակումները ներկայացվել են միջազգային բեմերում, ինչպես նաեւ Հայաստանում՝ համագործակցությամբ տեղական նվագախմբերի եւ երգչախմբերի հետ։ Միջազգային եւ տեղական մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել որպես կոմպոզիտոր, դիրիժոր եւ դաշնակահար Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Միացյալ նահանգներում, Սլովենիայում, Բելգիայում եւ այլուր։ Այժմ բնակվում եւ ստեղծագործում է Բեռլինում, հանդիսանում է AGBU լարային նվագախմբի գլխավոր դիրիժորը (Բրյուսել), դասավանդում է դիրիժորություն Բեռլինի Արվեստների համալսարանում, ինչպես նաեւ Բեռլինի նորաստեղծ Sonoris նվագախմբի գլխավոր դիրիժորը եւ գեղարվեստական ղեկավարն է։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: